National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
05.04.2022
Նվազագույն աշխատավարձի բարձրացումը պետք է ուղեկցվի համապատասխան տնտեսական հնարավորությամբ. Ռուբեն Սարգսյան
1 / 4

Նվազագույն աշխատավարձի չափը չի լուծում աշխատողների սոցիալական խնդիրները: Այն չի համապատասխանում նաեւ Հայաստանում հաշվարկված սպառողական զամբյուղին եւ գների ինդեքսի աճին: Այս հիմնավորմամբ ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է բարձրացնել նվազագույն աշխատավարձը` 68 հազարից դարձնելով 80 հազար դրամ:

Նախաձեռնությունը քննարկվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները ներկայացրել է պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Նախագծով փոփոխություններ են կատարվում նաեւ ժամավարձով վարձատրվող աշխատակիցների համար, կսահմանվեն ժամային տարիֆային դրույքի այլ նվազագույն չափեր:

Կառավարության 2021-2026 թթ. ծրագրով նախատեսված է մինչեւ 2026թ. ձեռնարկել քայլեր` աշխատավարձը մինչեւ 85 հազար դրամ սահմանելու համար: Այս մասին նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը: Նրա խոսքով` նվազագույն աշխատավարձի բարձրացումը պետք է ուղեկցվի համապատասխան տնտեսական հնարավորությամբ` որպես լրացուցիչ ծախսի ֆինանսավորման աղբյուր:

«Չհիմնավորված բարձրացումը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի ու զբաղվածության մակարդակի նվազման, ձեւավորել գնաճային ճնշումներ եւ հարկաբյուջետային ռիսկեր»,- ընդգծել է փոխնախարարը:

Ռուբեն Սարգսյանը հավաստիացրել է, որ նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կավելանան տարեկան շուրջ 99.1 մլրդ դրամի չափով:

Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն իր հերթին նշել է, որ հաշվի առնելով գնաճը եւ սոցիալ-տնտեսական առկա իրավիճակը` օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պետք է համադրել մակրոտնտեսական հնարավորությունների հետ:

Նախաձեռնությունը չի արժանացել հանձնաժողովի հավանությանը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am